Jump to content

Youku (տեսապորտալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Youku
Изображение логотипа
ՏեսակInternet audio-visual programming service provider?, բջջային հավելված, բիզնես ձեռնարկություն, վիդեոհոսթինգի ծառայություն, հանրային ընկերություն և կայք
Հիմնադրված էդեկտեմբերի 21, 2006
ՀիմնադիրVictor Koo?
ՎայրՊեկին, Չինաստան
Երկիր Չինաստան
Արդյունաբերությունինտերնետ ոլորտ
Մայր ընկերությունAlibaba group
Կայքyouku.com և youku.tv
ԲորսաNYSEYOKU
 Youku Վիքիպահեստում

Youku, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ամենամեծ տեսապորտալը այցելությունների քանակով[1]։

Կայքը ղեկավարող Youku.com ընկերությունը հիմնադրել է Վիկտոր Կուն, որը Sohu ինտերնետ պորտալի նախկին նախագահն էր։ Կայքի բետա-թեստը թողարկվել է 2006 թվականի հունիսին, իսկ պաշտոնական կայքը սկսել է իր աշխատանքը նույն տարվա դեկտեմբերին։

Youku-ն համատեղում է Hulu-ի, Netflix-ի և YouTube-ի կողմից օգտագործվող բիզնես մոդելները, ինչպես նաև թողարկում է Youku Originals ապրանքանիշի ներքո մի շարք սեփական վեբ սերիալներ, որոնցում ակտիվորեն օգտագործվում է պրոդակտ-փլեյսմենթը[2]։

2012 թվականին տեղի է ունեցել Tudou վիդեոծառայության հետ միավորումը։

Սկզբնականապես ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձրել օգտատերերի բովանդակությանը, սակայն այդ ժամանակից ի վեր իր ուշադրությունը կենտրոնացրել է պրոֆեսիոնալ պատրաստված տեսանյութերի վրա, որոնք լիցենզավորված են ավելի քան 1500 կոնտենտի գործընկերների կողմից։

2010 թվականի հունվարի դրությամբ` Youku.com-ը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը չինական շրջանում ինտերնետ-տեսանյութի մատակարարի տվյալներով` ինտերնետ-մետրիկ CR-Nielsen, (նկատի ունենալով, որ YouTube-ն արգելված է Չինաստանում)։ 2008 թվականին Youku-ն դարձել է Myspace-ի գործընկերը Չինաստանում, ավելի ուշ, նույն տարում Youku-ն դարձել է միակ առցանց վիդեո մատակարարը, որը կառուցել է Mozilla Firefox-ի չինական տարբերակը։

  • 56.com
  • Tencent Video
  • Tudou
  • iQiyi

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]